Վրաստանի չորս քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Փոթիում և Քոբուլեթիում, այսօր բողոքի ակցիաներ են ընթացել «Ոչ կյանքի թանկացմանը» կարգախոսով:

Ցույցերը կազմակերպել են ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները։ Տասնյակ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», ««Երազանք» նշանակում է աղքատություն» և այլն:

Ակցիայի որոշ մասնակիցներ իրենց հետ տարել են «Free Misha» գրությամբ պաստառներ՝ պահանջելով բանտից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Ակցիայի վայրերում մոբիլիզացված էր ոստիկանական ուժեր:

Ակցիայի կազմակերպիչները լրագրողներին հայտնել են, որ վրդովված են 2021 թվականի նոյեմբերին Եվրամիության նոր հետազոտության արդյունքներից, որոնց համաձայն՝ Վրաստանը մտնում է այն երկրների տասնյակի մեջ, որոնց բնակիչներն ամենից հաճախ ապաստան են խնդրում ԵՄ-ից:

«Վրաստանը թոշակառուների երկիր է դառնում: Երիտասարդությունը հեռանում է: Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից: Սա լիակատար աղետ է», – ասել է քաղաքացիական ակտիվիստ Գեորգի Մումլաձեն: