Վրաստանի մասին վրացի ուսանողները ստեղծել են «խելացի գրատախտակ», որը տրամադրում է մանրամասն տեղեկություններ Վրաստանի տարածաշրջանների մասին, այդ թվում, պատմության, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև երկրի տեսարժան վայրերի մասին:
Նախագծի հեղինակները են՝ Թբիլիսի “Սպեկտր” Մասնագիտական ուսումնարանի ուսանողները, “Eternal” թիմի անդամներ՝ Արչիլ Գոբեջիշվիլին և Դավիթ Կուճուխիձեն: Տաղանդավոր երիտասարդների ղեկավարն է Նատալի Մելաշվիլին:
Ուսանողները ստեղծել են Վրաստանի 11 տարածաշրջանների մասին առավել ճշգրիտ ձևերը, որից հետո նրանք բաժանվում են 68 շրջանների, ճիշտ այնպես, ինչպես ներկայացված է Վրաստանի քարտեզում: Գրատախտակի մեջ ներկառուցված է խոսնակ, որի օգնությամբ կարող եք լսել ցանկացած տեղեկատվություն, որը պարունակում է «խելացի գրատախտակը»: Կառավարել խոսնակը հնարավոր է բջջային ծրագրի միջոցով, որը ներկայումս մշակման փուլում է:
«Մեզ մոտ ստացվեց մի տեսակ հանելուկ, որի վրա ներկայացված են Վրաստանի տարածաշրջանները և քաղաքները: Բացի այդ, նրանց համար, ովքեր չեն ունենա «խելացի գրատախտակ» մենք որոշեցինք ստեղծել գրատախտակին հարմարեցված բջջային հավելվածների ցուցադրական տարբերակ, որտեղ կարող եք կարդալ, այլ ոչ թե լսել տեղեկություններ Վրաստանի տարածաշրջանների մասին», – պատմեց Կուճուխիձեն:
Ինչպես նշում են գյուտի հեղինակները, իհարկե, ցանկացած մարդ հետաքրքրության դեպքում կարող է գտնել Վրաստանի այս կամ այն տարածաշրջանի գտնվելու վայրը, բայց որպեսզի այդ պրոցեսը ավելի ուրախ լինի, հետաքրքիր և գրավիչ, որոշվել է ստեղծել «Խելացի գրատախտակը»:
«Վրաստանը համեմատած այլ երկրների հետ, շատ փոքր երկիր է, բայց գեղեցիկ և հատուկ վայրերով, որոնցով մենք վրացիներս, շատ հպարտ ենք: Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը շատ փոքր է, մարդկանց մեծ մասը, ցավոք սրտի, չի եղել բոլոր շրջաններում, և նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, նրանց գտնվելու վայրը, ավելին չգիտեն, տարածաշրջանների ու քաղաքների գտնվելու վայրը», – պատմեց Մելաշվիլին:
«Խելացի գրատախտակի» բջջային տարբերակը դեռ չի հրապարակվել հանրության համար: Ներկա պահին, նախագծի հեղինակները աշխատում են լրիվ տարբերակի վրա, որը մոտ ժամանակներս հնարավոր կլինի ներբեռնել բջջային հեռախոսով: Նախագծի հեղինակները վստահ են, որ «Խելացի գրատախտակը» շուտով հայտնի կդառնա: Այն կարող է լինել հետաքրքիր, ինչպես կրթական հաստատությունների համար այնպես էլ ընտանիքների համար և տուրիստական կենտրոնների, ուսանողները խոստանում են, որ չեն պատրաստվում այսքանով կանգ առնել:
Ըստ այս սկզբունքի, նրանք պատրաստվում են անել աշխարհի մայրցամաքների քարտեզը, Մենդելեևի պարբերական աղյուսակը, հեքիաթներ և այլ հետաքրքիր ծրագրեր: «Խելացի գրատախտակ» նախագիծը հաղթել է Հեքըթոնում (մարաթոն, որի մասնակիցները հնարավորինս սեղմ ժամկետում աշխատում են նոր գաղափարների և տեխնոլոգիաների վրա), մասնագիտական կրթության, որը տեղի է ունեցել Թբիլիսիում, ապրիլ ամսին:
Նյութը` Sputnik Georgia-ից: