Այս տարի երկրորդ անգամ անցկացվեց ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալ ցանկացող հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև ադրբեջաներենի քննությունը:

Jnews-ը զրույց է ունեցել քննություններին մասնակցած ուսուցիչներից մեկի՝ Մարինե Մհերյանի հետ, ով արդեն 21 տարի է դասավանդում է Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղի դպրոցում:

Նրա կարծիքով, այս քննությունները շատ կարևոր էին հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների համար, որովհետեւ մինչ այդ իրենք իրենց անտեսված էին զգում։ Բացի այդ նրանք քիչ էին վարձատրվում։

«Ես անցած տարի եմ մասնակցել քննություններին, երբ առաջին անցկացվեց այդ քննությունը, հավաքելով բարձր միավորներ ստացա ավագ ուսուցչի կարգավիճակ։ Չնայած առաջին անգամ շատերն էին բողոքում հարցերի կազմից, բայց ես համարում եմ, որ օգտագործված թեստերը համապատասխան ու լավ էր կազմված։ Դպրոցական ծրագրին ևս համապատասխանում էր և յուրաքանչյուր փորձ ունեցող ուսուցչի համար պետք է բավականին հեշտ լիներ»:

Մարինեն այս տարի ևս մասնակցել է քննությանը, քանճ որ ցանկանում է ավելի բարձրացնել կոչումը։ Նրա կարծիքով, այս տարվա թեստերը ավելի հեշտ են եղել, քան անցած տարվանը։

«Կարծում եմ, այն ուսուցիչը, ով իրեն համարում է լիարժեք դասավանդող և ունի երկար տարիների փորձ պետք է, որ կարողանա այդ դժվարությունը հաղթահարել։ Իհարկե չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը հեշտ էին և դժվար բան չկար, բայց միևնույն ժամանակ բոլոր դժվարությունները հաղթահարելի են»:

Հիշեցնենք նաև, որ հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև ադրբեջաներեն առարկաների քննությունը ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալ ցանկացող ուսուցիչների համար առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, իսկ այս տարվա քննություններին օգտագործված թեստերին ծանոթանալու համար կադող եք անցնել հետեւյալ հղումով naec.ge։