Իլյայի պետական համալսարանը ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ անցկացնում է դպրոցական ռոբոտների մրցույթ։ Միջոցառումը կանցկացվի Թբիլիսիում՝ նոր Սպորտի պալատի տարածքում՝ դեկտեմբերի 26-ին, որին կարող են մասնակցել հանրակրթական և մասնավոր դպրոցների բարձր դասարանների աշակերտները,- հայտնում է newsgeorgia-ն։
Յուրաքանչյուր դպրոցից կարող է գրանցել մի քանի թիմ, որոնցից յուրաքանչյուրում պետք է ներգրավված լինի IX-XII դասարանների երկուսից չորս աշակերտ:
Մրցույթին մասնակցությունն անվճար է։
Մրցումները կանցկացվեն երեք ուղղություններով՝ ռոբոտների երկու տարբեր կատեգորիաներով՝ mBot և 4WD Smart Robot Car: Ցանկացած դպրոց կարող է մասնակցել, եթե ունի երկու տեսակի ռոբոտներից մեկը։
Միաժամանակ ռոբոտները պետք է առաջադրանքներ կատարեն ինքնուրույն՝ օգտագործելով ծրագրային կոդը։ Մրցույթի ընթացքում մրցակիցներին արգելվում է հեռակառավարել ռոբոտը։
I կատեգորիա. շարժում ուղիղ գծով՝ https://bit.ly/3Pjjiyx
II կատեգորիա. զիգզագաձև շարժում՝ https://bit.ly/3hns81F
III կտեգորիա. լաբիրինթ՝ https://bit.ly/3iRmFke
Բոլոր կատեգորիաներում պետք է մասնակցի մեկ ռոբոտ։
Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտադիմումը ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 23-ը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի 2021 թվականի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Նախագծին աջակցում է թվային հարթակների մշակող EPAM Georgia-ն: