Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարվել է թափուր հաստիք։
Կրթական ռեսուրս կենտրոնի պաշտոնի թափուր հաստիք հայտարարված է Սամցխե-Ջավախեթիի բոլոր մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ասպինձայում, Ադիգենիում, Ախալցիխեում և Բորժոմիում։
Ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել բոլոր ռեսուրս կենտրոնների թափուր հաստիքների համար մինչև ապրիլի 15-ը։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք շարունակել այս հղումով։
Ինչպես նաև թափուր հաստիքներ են հայտարարված Թախչա, Գոկիա և Կուլիկամ գյուղերի հանրային դպրոցներում։
Այսպիսով՝
– Թախչայի հանրային դպորցում կա գործավարի թափուր հաստիք, հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-նն է։
– Գոկիո գյուղի հանրային դպրոցում կա անգլերեն լեզվի ուսուցչի թափուր հաստիք, հայտերը կարող են ներկայացվել մինչև ապրիլի 19-ը ներառյալ։
– Կուլիկամ գյուղի հանրային դպրոցում կա պահակի և գործավարի թափուր հաստիք, հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը ներառյալ։