2022թ.-ին 116938 աշխատանքից բողոքարկվել է 4881-ի արդյունքները, ինչը դիմորդների աշխատությունների ընդհանուր թվի ընդամենը 4,17%-ն է։

Այս տարի ամենաշատ բողոքարկումները ներկայացվել են պատմության քննությունից, իսկ ամենաքիչը՝ կերպարվեստի և կիրառական արվեստի։

Ըստ այդմ՝ ստորև ներկայացնում ենք Միասնական ազգային ​​քննությունների բողոքարկումների թիվն ըստ քննական առարկաների.

Վրաց լեզու և գրականություն՝ 960,

Ընդհանուր ունակություններ (հայերեն)՝ 43,

Ընդհանուր ունակություններ (ադրբեջաներեն)՝ 54,

Անգլերեն՝ 1 368,

Ռուսերեն՝ 35,

Գերմաներեն՝ 32,

Ֆրանսերեն՝ 2,

Մաթեմատիկա՝ 693,

Պատմություն՝ 1 408,

Աշխարհագրություն՝ 15,

Կենսաբանություն՝ 153,

Քիմիա՝ 81,

Ֆիզիկա՝ 7,

Գրականություն՝ 13,

Արվեստ՝ 1,

Քաղաքացիական կրթություն՝ 16։

Ինչ վերաբերում է ուսանողական դրամաշնորհային մրցույթին, ապա ընդհանուր առմամբ կա 4 բողոքարկման հայտ։

Հիշեցնենք, որ այս տարի միասնական ազգային ​​քննություններին գրանցվել է ավելի քան 41000 դիմորդ, իսկ ուսանողական դրամաշնորհային մրցույթին՝ ավելի քան 2500 թեկնածու։