Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին և «Ազատություն, արագ զարգացում, բարօրություն» կառավարական ծրագրին:
Կառավարությանը վստահություն հայտնելուն աջակցել է 101 պատգամավոր, դեմ է եղել 12-ը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Միխեիլ Բատիաշվիլի
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Գիորգի Քոբուլիա
Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի
Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար՝ Մայա Ցքիտիշվիլի
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Լևան Դավիթաշվիլի
Արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանի
Ներքին գործերի նախարար՝ Գիորգի Գախարիա
Արդարադատության նախարար՝ Թեա Ծուլուկիանի
Պաշտպանության նախարար՝ Լևան Իզորիա
Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Դավիթ Սերգեենկո
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար՝ Քեթևան Ցիխելաշվիլի:
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, կառավարության կազմում կլինի 10 նախարարություն և պետական նախարարի ապարատ, իսկ մինչ այդ եղել է 14-ը: Փոփոխությունների արդյունքում միավորվել է մի քանի գերատեսչություն:
Աղբյուրը՝ 1tv.ge