«Կովկասյան պանիր 2015» միջազգային փառատոնում Ջավախքի տարբեր գործարարների ու անհատ ձեռներեցների կողմից արտադրված պանիրը գրավեց փառատոնի բազմաթիվ մրցանակներ:

Միջազգային փառատոնը կազմակերպել էր Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը և Վրաստանի պանրագործների Գիլդիան (միություն): Փառատոնը ամենամյա է, այս տարի վրացական արտադրության պանիրից բացի, փառատոնին մասնակցում էին հայկական և ադրբեջանական արտադրության պանիր:

Փառատոնին ներկայացված էին մինչև 60 տեսակի պանիր: Յոթ անվանակարգերում դիպլոմների ու մրցանակների արժանացան 12 արտադրողներ:

Նինոծմինդայի «Վան 412» արտադրողը հաղթող դարձավ երկու անվանակարգերում, «Ավանդական պանիր» անվանակարգում նվաճեց ոսկե մեդալ, իսկ «Եվրոպական պանրի արտադրող»– անվանակարգում գրավեց առաջին տեղ: «Ժողովրդական պանրի արտադրող» անվանակարգում լավագույն դարձավ նինոծմինդացի անհատ ձեռներեց Մելս Բդոյանը: «Բազմատեսակ պանիր ու նորույթ» անվանակարգում ոսկե մեդալի արժանացավ Ախալքալաքի ու Կումուրդոյի թեմի «Վանական պանիրը»: