Երեկ, օրինագծի ընդունման վերաբերյալ քվեարկությունից հետո, ըստ որի Վրաստանը պետք է անցկացներ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով, ձախողվել է, որն էլ առիթ է հանդիսացել վերսկսել բազմամարդ բողոքի ցույցերը Ռուսթավելի պողոտայում՝ քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմության անդամների մասնակցությամբ:
Բողոքի ցույցի ընթացքում ելույթ են ունեցել «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչներ Գրիգոլ Վաշաձեն, Էլենե Խոշտարիան, հանրապետական Դավիթ Բերձենիշվիլին, ինչպես նաև ընդդիմության այլ ներկայացուցիչներ և պարզապես քաղաքացիական ակտիվիստներ:
Ցույցի մասնակիցները ասում են, որ նրանք կշարունակեն բողոքի ցույցը մինչ այն ժամանակ, մինչդեռ «չհաղթեն» Բիձինա Իվանիշվիլիին:
«Ամոթ է» շարժման ներկայացուցիչները դիմում էին «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, վանկարկելով՝ «Հեռացի՛ր»:
Քաղաքացիական ակտիվիստ Գիգա Մակարաշվիլին ցուցի ժամանակ հայտարարել է ընդդիմության և քաղաքացիական հատվածի գործողությունների երեք կետանոց պլանի մասին.
1. Ժամանակավոր կառավարության ձևավորում
2. Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը բոլոր քաղաքական գործընթացներից, այդ թվում՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու գործընթացից: Հեռացնել «Վրացական երազանքը» երկիրը ղեկավարելուց:
3. Նոր կառավարության ընտրելն ազատ ընտրությունների պայմաններում: