Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հավաստմամբ, նախարարությունը ծրագրում է համակարգային փոփոխություններ, որոնք պետք է բարելավեն քրեական ոստիկանության, պարեկային ոստիկանության և սահմանների պաշտպանությունը:
Գիորգի Գախարիան այս մասին հայտարարեց Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստում: Նա սկսեց իր ելույթը նախարարությունում բարեփոխումների, քրեական ոստիկանության և հետաքննության ուղղության բարելավմամբ:
«Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները մենք անվանեցինք համակարգային թարմացում: Սա իսկապես կարևոր և անհրաժեշտ պրոցես է, որը ներառում է մի քանի հիմնական ուղղություններ: Սա` առաջին հերթին քրեական ոստիկանությունն է, պարեկային ոստիկանությունը և սահմանների պաշտպնությունը: Մեր քաղաքացիները արդեն գիտեն, որ կլինի նոր օրենքի մարմին, նոր քրեակատարողական հիմնարկ, որը կոչվելու է օրինակարգի սպա: Արդեն որոշվել են նրա իրավասությունները, լիազորությունները և դրանց նկարագրությունը», – հայտարարեց Գիորգի Գախարիան:
Նրա խոսքերով, արդեն հայտարարվել է մրցույթ, որտեղ ընտրվելու են նոր աշխատողներ` օրինակարգի սպայի պաշտոնի համար:
«Ուզում եմ տեղեկացնել, որ մի քանի օրվա ընթացքում մենք ստացել ենք ավելի քան 1700 հայտ: Սա մեզ հնարավորություն կտա հույս հայտնել, որ այս նոր հաստատությունը լիարժեք նկարագրվելու և ներկայացվելու է մեր սահմանած չափանիշներին համապատասխան», – հայտարարեց Գիորգի Գախարիան: