Այսօր ժամը 19:00-ին կանցկացվի «Միասին ընդդեմ օկուպացիայի» ակցիան: Այս մասին տեղեկատվությունը սոցցանցում տարածում են ակցիայի կազմակերպիչները: Ակցիայի մասնակիցները բողոքելու են մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 20-ին, տեղի ունեցած իրադարձությունների դեմ:
Ըստ նույն տեղեկությունների, կազմակերպիչները հորդորում են ցանկացողներին մասնակցել ակցիային՝ հաշվի առնել և պահպանել համավարակի պայմաններում առողջության hամար անհրաժեշտ բոլոր առաջարկությունները:
«Պահպանեք 2 մետր հեռավորություն (այս վերաբերյալ կպչուն պիտակ կլինի), եկեք դիմակներով, մենք կփորձենք դրանք բաժանել նրանց, ովքեր չունեն: Բոլոր բանախոսները ձեզ կհիշեցնեն հեռավորության պահպանման կարևորության մասին ելույթից առաջ, յուրաքանչյուր խոսքից հետո խոսափողը կախտահանվի», – հայտնում են նրանք:
«Ուղիղ մեկ տարի առաջ «Վրացական երազանքի» իշխանությունը թույլ տվեց ռուս պատգամավորներին մուտք գործել խորհրդարան և խորհրդարանի նախագահի աթոռը զիջեց օկուպացման մասին օրենքը խախտող, կոմունիստ Գավրիլովին:
Ուղիղ մեկ տարի առաջ այս բացահայտորեն համագործակցային փաստը բողոքարկվել էր խորհրդարանի առջև հազարավոր մարդկանց կողմից, և իշխանությունները ցուցադրականորեն պատժեցին այդ մարդկանց՝ ի ցույց Ռուսաստանին:
Մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, սեփական կառավարությունը որսում էր խաղաղ քաղաքացիներին մինչ առավոտ՝ օգտագործելով արջի փամփուշտներ և արցունքաբեր գազ: Արդյունքում՝ մինչև 240 մարդ վիրավորվել էր, և հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել էին: Հինգ մարդ կորցրել էր տեսողությունը: Վիրավորվել էին մինչև 40 լրագրող: Իշխանությունների այս քայլը գնահատվեց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից որպես ուժի չարաշահում և անհամաչափ կիրառում», – ասվում է տեղեկատվության մեջ: