Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Զազա Գախելաձեի ընտանիքի անդամների հետ, ով ապօրինի կերպով ձերբակալվել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից:
Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետը Զազա Գախելաձեի ընտանիքին պատմել է ապօրինի կալանավորված Վրաստանի քաղաքացուն ազատ արձակելու ուղղությամբ կենտրոնական իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնական իշխանություններն օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակները Զազա Գախելաձեին անհապաղ ազատ արձակելու համար, և այդ հարցը բարձրացվել է քաղաքական մակարդակում և քննարկվում է միջազգային գործընկերների հետ:
Իրակլի Ղարիբաշվիլին եւս մեկ անգամ աջակցություն է հայտնել Զազա Գախելաձեին և նրա ընտանիքին և ընդգծել, որ ապօրինի ձերբակալությունից նրա անհապաղ ազատ արձակումը պետության հիմնական առաջնահերթություններից մեկն է:
Հիշեցնենք, որ ռուսական օկուպացիոն ուժերը Զազա Գախելաձեին ապօրինի կերպով բերման էին ենթարկել 2020 թվականի հուլիսի 11-ին, իսկ 2021 թվականի փետրվարի 5-ին նա անօրինականորեն «դատապարտվել» էր ազատազրկման՝ 12 տարի 6 ամիս ժամկետով: