Նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Գիորգի Մարգվելաշվիլին վերադարձել է դասախոսական գործունեությանը: Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտում (GIPA) նա դասախոսում է «քաղաքականություն» առարկան:
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել վրացական քաղաքականության տեսական եւ գործնական ասպեկտներին եւ քաղաքական մտածողության ձեւավորման գործընթացին: Այս մասին ասվում է ԲՈՒՀ-ի հաղորդագրությունում:
Համալսարանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է կադրեր Մարգվելաշվիլիի դասախոսության ընթացքից:
Մարգվելաշվիլին 2000-2006 թվականներին եւ 2010-2012 թվականներին եղել է
GIPA- ի ռեկտորը :
Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանի չորրորդ նախագահն էր եւ այդ պաշտոնը զբաղեցրել է 2013 թ. նոյեմբերից մինչեւ 2018 թ . դեկտեմբեր ամիսը: Նա փոխարինեց Միխեյիլ Սաակաշվիլիին, իսկ նրա տեղը զբաղեցրեց Սալոմե Զուրաբիշվիլին, «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցության շնորհիվ, ով 2013 թ.-ին Մարգվելաշվիլիին էր առաջադրել: