Մերենիա գյուղում միակ հոսող գետը, որը տարվա ընթացքում մի քանի անգամ մաքրման կարիք է զգում, քանի որ ճահճոտվում է, այս տարի անցած տարիների համեմատ ավելի մաքուր է։
Գյուղում գետի ջրի առակայությունը կարևորվում է թե անասնապահության, թե գյուղատնտեսության տեսանկյունից: Մերենիայի բնակիչները գետի ջրով և դաշտերն են ոռոգում, և անասուններին ջրում: Գետի աղտոտվածության և ջրիմուռների պատճառով ջրի հունը հաճախակի փակվում է:
Գյուղացիներն իրենց նախաձեռնությամբ տարին մի քանի անգամ մաքրում են գետը, սակայն ապարդյուն։
«Դաշտերն ենք ոռոգում, անասուններին ենք ջրում։ Մի անգամ մաքրեցին, բայց մոտ 100 մետր, ոչ ամբողջությամբ, ջրի հունը փակվում է և ջուրը հետ է մղվում»,- ասում են Մերենիա գյուղի բնակիչները։
Գյուղի ներկայացուցչի խոսքերով, գետի վիճակը նորմալ է, այն բավականին մաքուր է:
«Անցյալ տարի նորմալ մաքրվել էր, մինչև այսօր անասունները օգտվում են։ Տարածքը այնպես է, որ կարող է ամեն տարի ճահճակալվել, ջրի հոսքը դանդաղ է, ջռիմուռներն արագ տարածվում են։ Հիմա մի քիչ ջուրը կբարձրանա, քանի որ էլի մի քիչ ջրիմուռներ կան, սակայն ընդհանուր վերցրած գետը մաքուր է», – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանում Մերենիա գյուղի ներկայացուցիչ Սերգեյ Քաղքցյանը։
Գայանե Ակոջյան