Ապրիլ ամսին Ջավախքում 8799 բաժանորդ կօգտվի պետական արտոնություններից, այսինքն՝ SJGC- ի բաժանորդների մոտ 50.6% -ը: Ապրիլին սուբսիդավորում կստանա 8,6 %-ով շատ բաժանորդ, քան մարտ ամսին:
Այս ամիս Ջավախքում գազի ծախսերը փակելու պետական սուբսիդավորում ստացող բաժանորդների թիվը տոկոսային հարաբերակցությամբ աճել է և կազմում է 50,6%, անցյալ ամիս սուբսիդիա ստացել էր բաժանորդների 42% -ը:
Սուբսիդիավորման պայմաններին, այսինքն՝ 200 խոր/մ-ից պակաս գազի ծախս, Ախալքալաքում համապատասխանում է 1676 բաժանորդ, իսկ շրջանի գյուղերում՝ 3656 ընտանիք: Նինոծմինդայի մունիցիպալիտետում գազի սուբսիդավորմից օգտվում է 4109 բաժանորդ, գյուղերում` 2825, Նինոծմինդա քաղաքում` 642: Ջավախքում անցյալ ամիս սուբսիդավորում ստացել էր մոտ 7000 բաժանորդ:
Ջավախքի SJGC գազաբաշխիչ ընկերության տեղեկատվությամբ, սուբսիդիաների գումարը դեռ չի ուղարկվել ընկերության հաշվին: Այն բաժանորդների, որոնց գազի սպառման ծախսը 200 խոր/մ-ից քիչ է, ընկերությունը գազի մատակարարումը չի անջատի:
«Մենք անջատելու ենք նրանց գազամատակարարումը, ում սպառումն ավելի քան 200 խոր/մ է, բայց սկզբում մեր աշխատակիցները զանգահարում են և զգուշացնում: Մենք երկար վերստուգեցինք այս ամիս, որովհետև այն ժամանակ ցուցմունքները վերցրել էինք նախքան հրամանագիրը, հրամանագիրը 3-ին եղավ: Բավականին անճշտություններ կային, մենք ավելացրեցինք շատերին, որոնք սխալմամբ սուբսիդավորված բաժանորդների ցանկում չէին ընդգրկվել, ինչպես նաև շատերին հանել ենք:Սխալները ոչ թե դիտավորյալ, այլ մեխանիկական էին», – ասացին գազաբաշխիչ ընկերությունից:
Ջավախքում բնական գազից օգտվում է 17,402 բաժանորդ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված կառավարությունը որոշել է փակել բաժանորդների կոմունալ վճարները մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, բայց միայն նրանց, ովքեր ծախսում են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ: