Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2020 թվականին ծնունդների թիվը կազմել է 46 520 երեխա, այդ թվում՝ 24 289 տղա և 22 231 աղջիկ: Ախալքալաքում ծնվել է 425 երեխա:
Վրաստանում այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսով: Ախալքալաքում այն աճել է 5%-ով:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին հինգ տարիների ընթացքում ծնելիության ընդհանուր մակարդակը նվազել է: Հատկանշական է, որ 2020 թվականին գրանցվել է բացասական բնական աճ, այսինքն՝ կենդանի ծնունդների և մահացածների թվի միջև տարբերությունը սահմանվել է 4017 միավոր:
Միևնույն ժամանակ, գերատեսչության տվյալներով, 2020 թվականին չգրանցված ամուսնությունների արդյունքում ծնվել է 16 877 երեխա, ինչը կենդանի ծնունդների 36,3 տոկոսն է: