Ախալքալաքի կենտրոնական այգին՝ Խաս Բախչան, այսուհետև ավելի լուսավոր կդառնա։
Այգում այսօր ընթանում էին հավելյալ լուսավորման աշխատանքներ։ Տեղադրվում են լուսարձակներ, և ավելացվում են բարձր լուսամփոփներ, ինչպես նաև վերանորոգվում այգում առկա հները։
«Յուրաքանչյուր ծառաբնի մոտ ավելացնում ենք լուսարձակներ, ընդհանուր քանակով մոտ 60 հատ, ավելացնում ենք նաև 30 հատ նոր լուսամփոփներ երկաթե սյուներով, իսկ արդեն առկա չաշխատողները վերականգնում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց ծրագրի պատասխանատու Աղվան Աբաջյանը։
Նա ավելացրեց նաև, որ հետզհետե կատարում են այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են մեր քաղաքն ավելի գեղեցիկ դառնալու համար։
Ծրագիրն իրականացնում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնը։