Փոքր Սամսարի բնակիչների կյանքում տասնամյակներ շարունակ ոչինչ չի փոխվում: Չնայած դժվար կյանքին, Ախալքալաքի ամենահեռու և դժվարհասանելի գյուղի բնակիչները չեն բողոքում:
sbor urojaya kart
Սամսար գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2010 մետր բարձրության վրա, Ախալքալաքից մոտ 30 կմ հեռավորության վրա, սակայն այդ 30 կմ-ը թվում է, թե ձգվում է մի ամբողջ հավերժություն: Ճանապարհը այնքան վատն է, որ ոչ բոլոր տաքսու վարորդներն են համաձայնվում այնտեղ գնալ: Մեր ճանապարհորդությունը խորդուբորդ ճանապարհներով, շատ երկար էր՝ ժամ 10 րոպե, և շատ թանկ՝ 70 լարի:Sbor kartofelya

aist
Ճանապարհին տարածվում են կարմրավուն դաշտերը, ամբողջ Ախալքալաքի քաղաքապետարանում բերքահավաք է, կարտոֆիլ են հավաքում: Բոլորը` մեծից փոքրը դաշտերում են, լուծվում է գոյատևման խնդիրը:

Ահա Սամսար գյուղի դպրոցը` առաջին շինությունը գյուղ մտնելիս, որը կատաելապես դատարկ էր կեսօրին: Ինչպես մեզ ասեցին դպրոցի պատերը ներկող բանվորները, երեխաներին դասերց շուտ են թողնում բերքահավաքի պատճառով: Բերքահավաքի համար ընտանիքի ամեն մի անդամը կարևոր է:

Դատարկ է նաև գյուղի մյուս մասը: Հազվադեպ են հանդիպում փողոցներում տարեց բնակիչներ, ովքեր տանն էին մնացել առողջական վիճակի և տարիքի պատճառով:
selchanka

selchane
Սամսարցիների համար լեռներում ապրելը շատ դժվար է: Սակայն հեռանալ իրենց նստակյաց վայրեր նրանք նույնպես չեն ցանակնում: Չարչարվում են՝ գիշեր թե ցերեկ, ամառ թե աշուն: Սամսարցիները պահում են մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ, նրանք նաև մշակում են մեծ քանակությամբ գյուղատնտեսական հողեր: Կարտոֆիլը սամսարցիները հիմնականում մշակում և հավաքում են ձեռքով:

«Ինչպիսին էր ճանապարհը, որ դուք եկա՞ք: Շատ վատ ճանապարհներ է և գազ էլ չկա: Տաքանում ենք փայտով, գնում ենք փայտը, տալիս ենք 400 լարի մեկ ֆորդ ավտոմեքենա վառելափայտ գնելու համար կամ էլ աթարով ենք տաքանում: Այս տարի լավ բերք չկա: Ձմեռը մեզ մոտ անտանելի է` տունդրա է: Հիմնականում մենք զբաղվում ենք անասնապահությամբ: Ձմռանը մենք տանն ենք: Բայց այդ ժամանակ նույնպես ունենք զբաղմունք: Մենք ունենք մեծ քանակությամբ անասուններ: Շատ ենք աշխատում, անչափ շատ: Այս տարի կարտոֆիլի բերքը վատ ստացվեց: Իսկ մեր հիմանական շահույթը կարտոֆիլից է, և անասնապահությունից»,- պատմում է Լուսյա Նահապետյանը:
kizyak

voda

seno
Փոքր Սամսարի բնակիչների աշխատասիրության մեջ համոզվելը շատ հեշտ է, գյուղի աբողջ շրջապատի դաշտերում աշխատում են ընտանիքներ` իրենց երեխաների հետ միասին, ոմանք հայ ազգային երաժշտության տակ, ինչը բարձր լսվում է բեռնատար ֆորդերից, որով տանում են բերքը տուն: sbor urojaya

sbor kartoshki

mqalish i kartofel

sobiratel kartofelya
Հավաքած բերքը տանում են տուն ոչ միայն ֆորդերով, այլ նաև ձիերով լծված սայլերով: Ձին Փոքր Սամսարում դեռ համարվում է ամենալավ և ապահով տրանսպորտի միջոց: vsadniki
Մինչդեռ Փոքր Սամսարը կարող է լինել շատ հետաքրքիր զբոսաշրջության համար, այստեղ կան դիտելու վայրեր: Տեղի բնակիչների խոսքերով հնում այս վայրում եղել է բնակատեղի, դա փաստում է միջնադարյան եկեղեցին և քարանձավում գտնվող սրբավայրը: 2005-թվականի հուլիսին միջադեպ էր տեղի ունեցել՝ գյուղացիների և Թբիլիսիից ժամանած ուսանողների միջև, վրաց եկեղեցու քահանաների մասնակցությամբ, ովքեր տեղի բնակիչների խոսքերով փորձել են ջնջել կամ վերափոխել սրբավայրի գրությունները: Բնակիչները ասում են, որ արդեն 10 տարի է չի եղել ոչ մի միջադեպ: Տեղի բնակիչները ջանասիրաբար հսկում են և սրբավայրը պահպանում են ամեն ինչից:cerkov

spornaya peshera

krest kamen

cerkvushka
Քրիստինե Մարաբյան