Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում խմելու ջրի պակասն առաջացել է կենտրոնական ջրատարի պայթելու պատճառով, ինչի համար էլ բնակիչները բողոքի ցույցեր էին անցկացնում:
Մի քանի օր առաջ տեղական իշխանությունների ներկայացուցիչները, Գորելովկա գյուղի բնակիչների հետ միասին, ստուգել են ջրագիծը և տեսել, որ այն պայթել է: Այս մասին հայտնում է «Ռադիո ՆՈՐ»-ը:
Պարզվել է, որ ջրագիծը վնասված է, և տեղում ձևավորվել է մոտ 20 մետր լայնությամբ սառցե պատ:
Ըստ Գորելովկայի գյուղական համայնքի Սակրեբուլոյի պատգամավոր Ասքանազ Մարկոսյանի, մի քանի օր առաջ, ջրավազանը ստուգելու ընթացքում, պարզվել է, որ մի տեղում խողովակը խցանված է, մաքրվել է, բայց ջուրը միևնույն է քիչ է եղել, այդ ժամանակ որոշել են ստուգել կենտրոնական ջրագծերը:
Ստուգման արդյունքում հայտնաբերվել է սառցաբեկոր: Վնասվել է կենտրոնական ջրատարը, և հսկայական քանակությամբ ջուրն անիմաստ դուրս է հորդում:
Ըստ պատգամավորի, դա արվել է հատուկ իրավիճակը սրելու համար, խողովակը ջարդվել է ինչ-որ մեկի կողմից:
Նոյեմբերին բոլոր գծերը ստուգվել էին, ոչ մի վնասված տեղեր և արտահոսքեր չեն եղել: Բայց ջրագծի նպատակային վնասման պատճառով գյուղում ջուր չկար:
Գյուղում լիազոր Լևոն Առաքելյանը հավելում է, որ խնդիրը լուծված է, և գյուղն ամբողջությամբ ապահովված է ջրով: Եվ այս պահին բոլորի տներում հոսում է խմելու ջուր: