Արդեն մի քանի օր է, ինչ նորից սկսվել են վերականգնողական աշխատանքներն՝ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին: Այս աշխատանքները դադարեցվել էին ձմռանը: Ընդհանուր առմամբ, Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհահատվածի վերականգնումը պետք է ավարտվի 2020 թվականի օգոստոսին: Վերականգնողական աշխատանքները Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահմանը ավարտվել են անցյալ տարի, իսկ Նինոծմինդայից մինչև Օրլովկա գյուղ՝ դեռ չեն սկսվել:
Անցյալ տարի վերականգնվեց Աղմաշենեբելի փողոցը՝ մինչև Խոսպիո գյուղ: Այս ծրագրով վերականգնումը կտևի մինչև 2020 թվականի աշուն, կվերանորոգվի մինչև Նինոծմինդա քաղաքը: Այս տարի աշխատանքները սկսվել են զուգահեռ՝ Խոսպիո գյուղից հետո և չհասած Նինոծմինդա քաղաք: Ճանապարհի մի մասում անցկացվում է մակերեսահարթման գործընթացը, մյուս մասում հանվում է հին ասֆալտի վերին շերտը:
Հայաստանի հետ սահմանի մոտակա ճանապարհը դժվարանցանելի է:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ կվերականգնվի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ-ի 16 կմ ճանապարհահատվածը, այսինքն` Ախալքալաք քաղաքից մինչև Նինոծմինդա քաղաք ընկած հատվածը:
Վերականգնման մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:
Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցում էին չորս ընկերություններ՝ «Արալի», «Բլեքսի գրուփ», «Մամիսոն» և «Ճանապարհաշինության N1 վարչություն»:
Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով:
Այնուամենայնիվ, վերակառուցումն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է:
Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ կվերականգնվի Նինոծմինդայից մինչև Օրլովկա գյուղ տանող 7 կմ 498 մետր երկարությամբ ճանապարհահատվածը:
Տենդերը հայտարարվել էր Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության ենթակառուցվածքների և զարգացման նախարարության կողմից: Նախնական գումարը կազմել է 4 722 354 լարի: Մրցույթը հաղթել է «Արալի» ընկերությունը՝ 4 627 900 լարիով:
Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը պարտավոր է 11 ամսվա ընթացքում ավարտել շինարարական աշխատանքները, այսինքն՝ մինչև 2020 թվականի ավարտը:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում, 2018-2019 թվականների ընթացքում վերականգնվել է ճանապարհի Օրլովկա-Ժդանովական հատվածը (Հայաստանի Հանրապետության սահման): Այդ ժամանակ շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը՝ 13 000 800 լարիի չափով, իսկ կապալառուն «Ջավախ ավտո Գզան»-ն էր:
Քրիստինե Մարաբյան