Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրատապ կերպով օդորակիչներ է գնում, որպեսզի դրանք տեղադրվեն քննությունների հանձման տարածքներում:
Ուժեղ շոգի պատճառով քննությունների ժամանակացույցը փոխվել է, քանի որ քննական կենտրոններից շատերում օդորակիչ չկա:
Վրացերենի քննությունն որն անցկացվում է երկու օրվա ընթացքում, երկու հերթափոխով՝ հուլիսի 2-ին և 3-ին, ժամը 14: 00-ին, տեղի կունենա հուլիսի 4-ին և 5-ին 09: 00-ին: Ընդհանուր հմտությունների քննությունը հուլիսի 5-ից տեղափոխվել է հուլիսի 7-ը:
Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ քննություններից առաջ պարզվել է, որ օդորակիչներ կան 22 քննչական կենտրոնից միայն մեկում:
Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլիի խոսքերով, բոլոր 40.000 դիմորդները տեղեկացված են քննության ժամանակացույցի փոփոխությունների մասին:
«Մենք փորձեցինք անել ամեն ինչ, որպեսզի ոչ միայն շոգն, այլև անցանկալի մթնոլորտը չանհանգստացնեին դիմորդներին, սակայն որոշումը, որը մենք կայացրեցինք գրաֆիկի փոփոխության հետ կապված, անհրաժեշտ էր: Ես կասեմ ձեզ ինչպես որ կա, այլ ելք չկար », – ասաց Միմինոշվիլին:
Դիմորդները պետք է հանձնեն չորս քննություն: Նրանցից երեքը պարտադիր են՝ վրաց լեզու և գրականություն, ընդհանուր հմտություններ, օտար լեզու և մեկ առարկա ընտրությամբ` գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կերպարվեստ և կիրառական արվեստ կամ քաղաքացիական կրթություն: