Մայիսի 31-ը ոստիկանների օրն է: Այս կապակցությամբ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց միջոցառում կանցկացվի:
Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը հրավիրված են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության և խորհրդարանի անդամներ, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Միջոցառումը կսկսվի ներքին գործերի նախարարության վարչական շենքի դիմաց, ժամը 11:00-ին: