Հետազոտությունների արդյունքում մշակվել էին առաջարկություններ ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման համար: Պետությանը խորհուրդ է տրվում անհետաձգելիորեն լուծել էթնիկ փոքրամասնությունների այնպիսի խնդիրներ ինչպիսիք են` կրթությունը, ԶԼՄ-ները, ինտեգրումը:
Քաղաքական կուսակցություններին խորհուրդ է տրվում կոնկրետ իրենց ծրագրերում ցույց տալ ենթադրյալ քայլեր փոքրամասնությունների ինտեգրման համար, և իրենց շարքերը վերցնել երկրի տարբեր ազգության անդամների, դեռ ավելին` առաջատար դիրքերում:
Օգոստոսի 3-ին Թբիլիսիում, ոչ պետական կազմակերպության «Վրաստանի Բարեփոխումների Ասոցիացիայի» (GRASS) գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որը բաղկացած էր 3 մասից` «Սամցխե-Ջավախքի Հայ փոքրամասնությունը» քաղաքական փաստաթղթի շնորհանդեսը: GRASS-ը ներկայացրեց կատարած ուսումնասիրությունների արդյունքները «Հանդիպում Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ տարածաշրջանում» թեմայով, ինչպես նաև եղան ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ քննարկումներ և բանավեճ:
Հանդիպմանը մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, կենտրոնական և տեղի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ և նախարարությունների ներկայացուցիչներ:
Քաղաքական փաստաթուղթը «Սամցխե-Ջավախքի Հայ փոքրամասնությունը» խորագրով GRASS-ի համար պատրաստել էր հրավիրված հետազոտող Սանդրա Վելոյ Մեթյուն: Ուսումնասիրությունն անցկացվել է 2015 թ.-ի նոյեմբերից մինչ 2016 թ.-ի փետրվարը: Ուսումնասիրությունը վերաբերում է օրենսդրությանը, կրթությանը, ԶԼՄ-ներին, տարածաշրջանում հասարակական և քաղաքական գործունեությանը:
«Հայ փոքրամասնությունը հանդիպում է Վրաստանի տարբեր տարածաշրջաններում, սակայն խիտ բնակեցված է Սամցխե-Ջավախքում, որտեղ կազմում է տարածաշրջանի բնակչության 51%-ը: Տարբեր պատճառներով, ինչպիսիք են աշխարհագրական դիրքը, հայ փոքրամասնությունը ինչ-որ չափով դուրս է մնացել պետական զարգացման գործընթացից, ինչը դարձել է նրանց ինտեգրման ամենամեծ խոչընդոտը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում», – ասում է Սանդրա Վելոյ Մեթյուն:
Փաստաթղթում վերլուծվում է հայերի ինտեգրման մակարդակը Վրաստանի հասարակական կյանքում, և տրվում է առաջարկություններ նրանց ինտեգրման ամրապնդման համար: Կրթությունը և ԶԼՄ-ները ճանաչվել են առավել կարևոր և խնդրահարույց հարցերը Սամցխե-Ջավախքում հայերի հասարակական կյանքի համար: Փաստաթղթում նաև նշվում է, որ խնդիրները, որոնք վերաբերում են հայերին պահանջում են հատուկ և հրատապ ուշադրություն: Խոսվում է նաև պետական լեզվի չիմացության մասին: Մեկ այլ կարևոր խնդիր նկատվում է չկատարելագործված քաղաքականությունը փոքրամասնությունների հանդեպ, քանի որ, հաճախ այդ քաղաքականությունը չի բավարարում փոքրամասնությունների կարիքները, այլ ուշադրություն է դարձնում այլ առաջնահերթությունների:
Հանդիպման երկրորդ մասում GRASS-ի ներկայացուցիչ Դենոլա Չխարտիշվիլին ներկայացրել է ուսումնասիրություն Վրաստանում առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Ուսումնասիրությունն անցկացվել է երեք քաղաքներում` Բաթումիում, Մառնեուլում և Ախալքալաքում: Դրանից ելնելով
կատարվել են եզրակացություններ: Ուսումնասիրության մեջ իր մասնակցությունից հրաժարվել է իշխող կուսակցություն «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստանը»:
Ըստ հետազոտության արդյունքների` Բաթումիում կա պակաս տեղեկացվածություն էթնիկ փոքրամասնությունների խնդիրների մասին: Բաթումիում նաև չունեն ճշգրիտ վիճակագրություն տարածաշրջանում ապրող էթնիկ փոքրամասնությունների մասին: Չկա նաև տեղեկատվություն գնչուների մասին, ովքեր ապրում են Քոբուլեթիի գյուղերից մեկում, որը կոչվում է Գիլաուրի: Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները Բաթումիում չներկայացրեցին պետական լեզուն սովորելու որակի բարելավման մասին կոնկրետ տեսակետ:
Մառնեուլում, ինչպես մյուս ուսումնասիրված քաղաքներում, գրավոր տեսքով չներկայացրեցին ծրագիր ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, սակայն, կուսակցության ներկայացուցիչները ավելի տեղյակ էին ինտեգրման խնդիրներին:
Անցկացված հանդիպումների արդյունքում նշվում է, որ Ախալքալաքում էթնիկ փոքրամասնությունների քաղաքական մասնակցությունը ցածր է, ցածր է նաև կին էթնիկ փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական պրոցեսներում:
Ընդհանուր առաջարկություններում, որոնք տրված են քաղաքական կուսակցություններին նշվում է, որ քաղաքական կուսակցությունները պետք է վարեն համապատասխան քարոզարշավ էթնիկ փոքրամասնությունների համար: Կուսակցության ծրագրում պետք է արտացոլվեն կոնկրետ քայլեր ինտեգրման վերաբերյալ: Բացի նրանից, որ ազգային փոքրամասնությունները պետք է ընդգրկված լինեն քաղաքական կուսակցությունների` որոշումներ կայացնող պաշտոններում, բացի այդ պետք է ներկայացված լինեն ընտրական ցուցակներում` առաջատար դիրքերում:
Բանավեճի ընթացքում քննարկվում էին խնդիրներ, որը կառավարությունն այդպես էլ չկարողացավ լուծել 20 տարվա ընթացքում, ինչը ներառում է պետական լեզվի չիմացությունը, ոչ ակտիվ քաղաքացիական և քաղաքական կյանք, խնդիրներ կրթական համակարգում, և մասնավորապես ցածր որակի դասագրքեր:
Քիրստինե Մարաբյան