Ներքին գործերի նախարարության տվյալներով, վերջին 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել է 132 հետախուզվող անձ:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Վրաստանի տարածքում վեց ամսվա ընթացքում ակտիվ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձերբակալել են 132 հետախուզվող անձի:
Որոնց թվում` 41-ը` գողության համար, 2-ը՝ առողջությանը դիտավորյալ լուրջ վնաս հասցնելու, 15-ը՝ խարդախության, 3-ը՝ դիտավորյալ սպանություններ կատարելու, 8-ը՝ ապօրինի ազատազրկման, 8-ը՝ ուրիշի գույքի յուրացման և 1 անձ էլ կողոպուտի համար: