Վրաստանում սահմանափակվում է միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը: Նշված որոշումը կայացվել է կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:
Ինչպես նիստի ավարտից հետո ասել է Վրաստանի վարչապետի խորհրդական, մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին, երկիրն անցել է ներքին տարածման փուլի, որը պահանջում է գործընթացի առավելագույն կասեցում:
«Մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի դադարեցվի ներքին փոխանցման արագությունը, այդ իսկ պատճառով մենք սահմանափակում ենք միջքաղաքային բոլոր փոխադրումները, այդ թվում գնացքով ուղևորների փոխադրումը», – ասել է Իրակլի Չիքովանին:
Նրա խոսքով, սահմանափակումը ուժի մեջ կմտնի այսօր ժամը 24:00-ից: