Ներկայիս ազգային ուսումնական ծրագրի համաձայն, ավագ դպրոցի լավագույն աշակերտները պարգևատրվում են ոսկե կամ արծաթե մեդալներով և վկայականներով: Ինչպե՞ս ստանալ ցանկալի մեդալը։
Բարձրակարգ գնահատական է համարվում 9-ից 10-ը բալը, եթե աշակերտը ուսումնական տարին ավարտում է այս գնահատականներով կստանա մեդալ։ Լավագույն աշակերտներին խրախուսելու միջոցը որոշվում է դպրոցական ուսումնական ծրագրերի համաձայն:
Ոսկե մեդալը կստանան այն աշակերտները, ում միջին գնահատականը 10 է, և ավարտական քննություններին նույնպես ստացել են դրական գնահատական։ Ոսկե մեդալի հետ մեկտեղ կստանան համապատասխան վկայական։
Արծաթե մեդալը և համապատասխան վկայականը կստանան այն աշակերտները, ում միջին գնահատականը 9.8 է կամ ավելի բարձր և ավարտական քննություններին նույնպես ստացել են դրական գնահատական։
Ոսկե կամ արծաթե մեդալ կարող են ստանալ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները, յուրաքանչյուր առարկայի գնահատականի վերջնահաշվարկից հետո։
Մեդալի ստանալը չի հաշվարկվում աշակերտների եռամսյակային գնահատականներով։
Օրինակ, եթե աշակերտի առաջի եռամսյակի մաթեմատիկայի վերջնական գնահատականը եղել է 9,9 բալ, երկրորդում 9,8 և երրորդում 9,7, միջին թվաբանական գնահատականը կլինի 9,8, այս դեպքում նրա տարեկան գնահատականը կլինի 10-ը։
Այն աշակերտները, ում տարեկան գնահատականը եղել է որևէ մեդալի համապատասխան, սակայն չի կարողացել հաղթահարել ատեստատային քննությունները մեդալ չեն ստանա։ Ինչպես նաև չեն ստանա այն անձիք, ովքեր դպրոցը ավարտել կամ քննությունները հաղթահարել են էքստերնի միջոցով։