Այսօր՝ մայիսի 20-ին, 2019-2020 շրջանավարտների վերջին զանգն էր: Համավարակի պատճառով Ախալքալաքի դպրոցներում ընդունված ոչ մի շքեղ միջոցառում տեղի չի ունեցել: Շրջանավարտները համեստորեն հրաժեշտ են տվել իրենց ուսուցիչներին՝ առցանց: Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներն ավարտեցին 481 շրջանավարտներ:

Բազմաթիվ ծաղկեփնջերի, տոնական հագնված շրջանավարտների, երգերի, պարերի, երախտագիտության խոսքերի և այլնի փոխարեն, այսօր Ախալքալաքը սովորական օր անցկացրեց արտակարգ դրության պայմաններում, ինչպես վերջին 2 ամիսների ընթացքում:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված, Վրաստանում զանգվածային միջոցառումներն արգելված են, և արդյունքում վերջին զանգին նվիրված միջոցառումներ տեղի չունեցան:

Շրջանավարտները ստացան բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ սոցիալական ցանցերով: Ինչպի՞սի զգացողություն է դպրոցն ավարտել արտակարգ իրավիճակում, ի՞նչ են զգում շրջանավարտները և ինչպիսի՞ք են նրանց հետագա ծրագրերը, այս ամենի մասին նյութ է պատրաստում է Jnews-ի լրագրողը և շուտով այն կհրապարակվի մեր կայքում:

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից