Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տվյալներով, Ժնևի միջազգային բանակցությունների 44-րդ փուլում հատկապես խստորեն է դրվել Արչիլ Տատունաշվիլու գործով արդարադատության իրականացման հարցը և 2008 թ.-ի օգոստոսի 12-ից Ռուսաստանի Դաշնության կողմից հրադադարի համաձայնության կատարման անհրաժեշտության մասին:
Նախարարության հայտարարության համաձայն, Վրաստանի ներկայացուցիչները Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահներին և մասնակիցներին հանձնեցին Լևան Սամխարուլիի անվան փորձաքննության Ազգային բյուրոյի միջանկյալ զեկույցը, որը հստակ ներկայացնում է Արչիլ Տատունաշվիլու խոշտանգումների և սպանության փաստերը:
«Վրաստանի ներկայացուցիչները Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահներին և մասնակիցներին հանձնեցին դատախազի մեղադրանքները, այսպես կոչված, օկուպացված Ցխինվալիի իրավապահ մարմիններին Դավիթ Գուրցիևին և Ալիկ Տաբոևին` Արչիլ Տատունաշվիլիին անօրինական կերպով բանտարկելու և խմբային խոշտանգումներին աջակցելու համար: Վրաստանի ներկայացուցիչները հերթական անգամ դատապարտել են ուշացումով մարմնի տեղափոխումը, առանց ներքին օրգանների: Նրանք Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել անմիջապես հանձնել օրգանները, որպեսզի լիարժեք հետաքննություն անցկացվի:
Այս գործի հետ կապված Վրաստանի ներկայացուցիչները ամբողջ պատասխանատվությունը դրել են Ռուսաստանի Դաշնությանը, որպես արդյունավետ վերահսկողություն իրականացնող ուժ և կոչ արեցին չխանգարել Արչիլ Տատունաշվիլու սպանության գործով արդարադատության իրականացմանը: Նշվեց, որ էթնիկ վրացիների ոտնձգություներն արդեն տագնապալի միտում է դարձել, որի հաստատումն են համարվում օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից` Գիգի Օթխոզորիայի և Դավիթ Բաշարուլիի սպանությունները», – ասված է հայտարարությունում:
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի համանախագահներն ու մասնակիցները ընդգծել են մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը:
Ինչպես նշվեց արտաքին քաղաքականության վարչությունում, Ռուսաստանի ներկայացուցիչները և օկուպացիոն ռեժիմներինը չեն կարող պատճառաբանված պատասխան տալ ներկայացված հարցերին:
Լուսանկարում` Արչիլ Տատունաշվիլու մարմնի վերադարձը