2018 թվականին, անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության մեղադրանքով, Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 116 մարդ : Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
«2018 թ.-ին, ՆԳՆ տարածքային մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանության վարչության համաձայնեցված աշխատանքների արդյունքում 116 անձ ձերբակալվել է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության մեղադրանքով:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, սեռական ազատության և անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ օրենսդրության խստացումն ապահովելու նպատակով, ՆԳՆ-ն մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է պատժի խստացում նման հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ և նրանց մի շարք իրավունքներից զրկելու մեխանիզմ:
Օրինակ, հանցագործները քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրելուց և այնտեղից հեռանալուց հետո, նրանց արգելվում է աշխատել և գտնվել կրթական և դաստիարակչական հաստատություններում:
Աղբյուրը՝ 1tv.ge
Լուսանկարը՝ UNICEF