Նինոծմինդայից Հայաստան տանող ճանապարհը քանդված է և նրանով երթևեկությունը նյարդայնացնում է վարորդներին: Ճանապարհը խոստանում են վերականգնել այս տարի:

Ախալքալաք, Նինոծմինդա, Օրլովկա, Գորելովկա, Ժդանովական` ահա այն քաղաքներն ու գյուղերը, որոնք գտնվում են Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին: Այս ճանապարհով վարորդները ստիպված են իրենց իրենց տրանսպորտային միջոցներով երթևեկել ծայրահեղ պայմաններում, մի փոսից դեպի մյուսը, նյարդայնացած ու մռայլ դեմքով: Ճանապարհին գտնվող գյուղերը թաղված են փոշու մեջ: Այս ճանապարհը հեռու է պահում զբոսաշրջիկներին, որոնք առնվազն մեկ անգամ մեկնել են Հայաստանից Վրաստան, Բաթումի:

varordi janaparh

janaparh

Այս ճանապարհի վերականգնման մասին տեղական իշխանությունները և պատգամավորները բազմիցս հայտարարել են: Վերջերս, երբ մայիսի 31-ին, այդ ժամանակ ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն այցելեց Ախալքալաք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանրությանը ներկայացրած իր ելույթում նա ասաց՝ ենթակառուցվածքային նախագծերի և հատկապես Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի մասին:

«Տարածաշրջանի և կենտրոնի միջև ավելի շատ կապեր հաստատելու համար մենք նոր ենթակառուցվածքային նախագծեր ենք իրականացնում, հայտարարում ենք նոր տենդեր-մրցույթներ: Մասնավորապես, Նինոծմինդայից Հայաստան ճանապարհը շուտով կվերականգնվի, տենդեր-մրցույթն արդեն հայտարարված է», – ասաց նա (jnews.ge, 2018 թվականի մայիսի 31-ին):

Քրիստինե Մարաբյան