Jnews-ին դիմել է մի կին, ով, կարդալով Նինոծմինդայում գտնվող Սուրբ Նինոյի մանկատան շուրջ որբ երեխաների մասին ստեղծված իրավիճակի մասին, որոշել է պատմել այն ինչի ականատես է եղել ինքը:
Jnews-ի ընթերցողը դիմել է մեր խմբագրություն և որոշել պատմել, թե ինչպես է նա Նինոծմինդայի Մշակույթի տանը համերգի ընթացքում ականատես եղել որբի նկատմամբ բռնությանը:
«Մեր երեխան վրացական համույթում է պարում: Եվ նրանք շուրջ երկու-երեք տարի առաջ պետք է համերգ տային Նինոծմինդայում, բայց ես չգիտեի, թե ում համար: Մենք գնացինք այնտեղ, և երբ տեսանք շատ երեխաների, ես հարցրեցի, թե այս ինչ երեխաներ են: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ Նինոծմինդայում կա մանկատուն: Ինձ համար դա անակնկալ էր, ես առաջին անգամ էի լսում այդ մասին: Այդ պահից իմ ողջ ուշադրությունն ուղղված էր նրանց, ինձ տանջում էր խղճահարությունը: Ես նայում էի, թե ինչպես էին նրանք հագնված, ինչպիսին են», – պատմում է նա:
Նրա ուշադրությունը գրավել էր մի սեւամորթ տղա: Նա առանձնանում էր մյուսներից:
«Իմ ամբողջ ուշադրությունը սևեռված էր այդ տղայի վրա: Մի պահ ես տեսա, թե նրա կողքին նստած կինն ինչպես ուժգին հարվածեց այդ երեխայի գլխին և քաշելով նստեցրեց աթոռին: Ես ինձ շատ վատ զգացի, երբ տեսա դա: Ես պատմեցի ամուսնուս, նա բարկացավ, ես հազիվ պահեցի նրան, որպեսզի նա չգնար այդ կնոջ մոտ հարցեր պարցելու: Նա (խմբ. սանի դաստիարակը) հարվածեց նրան, որպեսզի տղան կարողանար հանգիստ նստել, բայց նա արտառոց ոչ մի բան չէր արել: Գիտեք, թե կողքից ինչպես էր դա նայվում, երբ ազատ են արձակում այն երեխաներին, ովքեր ամբողջ ընթացքում փակի մեջ են եղել: Չէ՞ որ նրանք երեխաներ են: Երեխան փոքր էր՝ մոտ 4-6 տարեկան: Ես պարզապես չեմ կարող դա մոռանալ», – մեզ հետ զրույցում ասաց ականատեսը, որը չցանկացավ իր անունը բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանում սկանդալ էր տեղի ունեցել՝ կապված Վրաց Ուղղափառ Եկեղեցու Վրաստանի Հանրային պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին Նինոծմինդայի մանկատուն այցելելությունն արգելելու հետ: Այս մանկատանը այն երեխաներն են, ովքեր որբ են կամ մնացել առանց ծնողական խնամքի:
Նինոծմինդայի մանկատան շուրջ սկանդալը. Օմբուդսմենի տեսակետը
Ի՞նչ է ասում աղջնակը Նինոծմինդայի մանկատնից
PHR-ը դիմել է դատարան՝ Նինոծմինդայի մանկատան երեխաների իրավունքները պաշտպանելու խնդրանքով