Սամցխե-Ջավախքում 2022 թվականի երրորդ եռամսյակի նախնական տվյալներով, «խելացի տեսախցիկները» ընդհանուր գրանցել են 24 149 խախտում։ Ամենաշատ խախտում գրանցվել է Բորժոմի մունիցիպալիտետում՝ 10 220, իսկ ամենաքիչը՝ Նինոծմինդայում՝ 756։ Հինգ մունիցիպալիտետներում խախտումները գրանցվել են երկու՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ և 125-րդ հոդվածներով։

Ախալքալաքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածով, որը նշանակում է սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում և 125-րդ հոդվածով, որը նշանակում է տրանսպորտային միջոցի վարորդի կողմից սահմանված արագության գերազանցում 15 կմ/ժ-ից ավելի արագությամբ՝ 2-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներով գրանցվել է 1 968 խախտում։ 118-րդ պրիմա հոդվածով տուգանվել է 459, իսկ 2-րդ պրիմայով 59 վարորդ։ Նույն հոդվածի երկրորդ մասով տուգանվել է 13 իրավաբանական անձ և 1389 ֆիզիկական անձ։ Տուգանքի չափը ֆիզիկական անձանց դեպքում կազմում է 50, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 200 լարի:

Օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասով (Կարգավորիչի կամ լուսացույցի արգելող նշանի, առաջնահերթության («զիջել», «երթևեկությունն արգելվում է») կամ արգելող («մուտքն արգելված է», «երթևեկությունն արգելվում է») նշանի խախտման, վազանցի, խաչմերուկի, երկաթուղային անցման կանոնների խախտում, տրանսպորտային միջոցի երթևեկության առավելություն ունենալու դեպքում խոչընդոտ ստեղծելը, կառաջացնի տուգանք 50 լարիի չափով) տուգանվել է 1 անձ, իսկ 8-րդ մասով («կայանելն արգելվում է» և «կանգնելն արգելվում է» արգելման նշանի պահանջների խախտում, որը տուգանվում է 10 լարիի չափով)՝ 47։

Նինոծմինդայում ընդհանուր գրանցվել է 756 խախտում, բոլոր խախտումները վերաբերում են տեխզննում չանցնելուն («Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդված)։ Տուգանվածներից 740-ը ֆիզիկական անձինք են, իսկ 16-ը՝ իրավաբանական:

Ասպինձայում ընդհանուր գրանցվել է 2 097 խախտում։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 125-րդ հոդվածի առաջին մասով գրանցվել է 1 162 խախտում՝ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից սահմանված արագության գերազանցումը 15 կմ/ժ-ից ավելի արագությամբ։ Խախտման տուգանքը կազմում է 50 լարի։

Վերոնշյալ հոդվածի 118-րդ մասով գրանցվել է 935 խախտում, որից 23-նն իրավաբանական անձիք են, իսկ 912-ը՝ ֆիզիկական։ Տուգանքի չափը ֆիզիկական անձանց դեպքում՝ 50, իրավաբանական անձանց դեպքում` 200 լարի:

Ախալցիխեում ընդհանւոր տուգանվել է 9 108 քաղաքացի։ Ինչպես մյուս մունիցիպալիտետներում, այստեղ նույնպես խախտվել են օրենսգրքի երկու հոդվածները։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ պրիմա հոդվածով, (սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում) տուգանվել է 1 134 վարորդ, որից 1086 ֆիզիկական անձիք են, 26-ը՝ իրավաբանական։ 5 անձ տուգանվել է հոդվածի 2-րդ պրիմա մասով, իսկ պրիմա մասով տուգանվել է 217 վարորդ։ Մյուս 7 774 անձիք տուգանվել են 125-րդ հոդվածով (տրանսպորտային միջոցի վարորդի կողմից սահմանված արագության գերազանցումը 15 կմ/ժ-ից ավելի արագությամբ)։ Հոդվածի 2-րդ մասով տուգանվել է 4 անձ, 6-րդ մասով՝ 484, 6-րդ պրիմայով՝ 6, 7-րդ պրիմայով՝ 17, առաջին մասով՝ 7 242 և առաջի պրիմա մասով՝ 21 վարորդ։

Բորժոմի մունիցիպալիտետում ընդհանուր գրանցվել է 10 220 խախտում։ Կատարված խախտումների հոդվածները անփոփոխ են՝ 118-րդ և 125-րդ։ Այսպիսով՝ Բորժոմիում 118-րդ հոդվածով գրանցվել է 3 487 խախատում։ Հոդվածի 2-րդ պրիմա մասով տուգանվել է 287 վարորդ, 3-րդ պրիմա մասով՝ 3, հոդվածի երկրորդ մասով 56 ֆիզիկական անձ, 1 471 իրավաբանական անձ, պրիմա մասով՝ 1 670 վարորդ։ 125-րդ հոդվածով ընդհանուր տուգանվել է՝ 6 733 անձ։ 125-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանվել է 2, 2-րդ պրիմա մասով՝ 192, 7-րդ պրիմա մասով՝ 531, 8-րդ մասով՝ 509, առաջին մասով՝ 5 495 և առաջին պրիմա մասով՝ 4 վարորդ։

Ստորև կարող եք մանրամասն ծանոթանալ հոդվածներին։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդված

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 125-րդ հոդված։