«Կաթի արտադրության գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցություն» պետական ծրագրի շրջանակներում Նինոծմինդայում կկառուցվի կաթի վերամշակման երեք ձեռնարկություն:
Այս ծրագրի շրջանակներում Վրաստանի 8 տարածաշրջաններում կկառուցվեն կոոպերատիվ կաթի վերամշակման 13 ձեռնարկություններ, այդ թվում.
Սամցխե-Ջավախքում` 4 (Նինոծմինդա` 3, Ասպինձա`1)
Գուրիա` 1 (Օզուրգեթի)
Ռաճա-Լեչխումի` 3 (Ցագերի` 2, Օնի` 1)
Իմերեթի` 1 (Ճիաթուրա)
Մցխեթա-Մթիանեթի` 1 (Թիանեթի)
Աջարիա` 1 (Խուլո)
Շիդա-Քարթլի` 1 (Կասպի)
Քվեմո Քարթլի` 1 (Ծալկա)
Գյուղատնտեսական կոոպերատիվներում միավորված ավելի քան 280 բաժնետերերին տրվում է ստանդարտներին համապատասխան կաթնամթերք արտադրելու հնարավորություն, ինչը կնպաստի արտադրության շրջանում կոոպերատիվ բաժնետերերի եկամուտների աճին:
Գյուղատնտեսական անասնաբուծական կոոպերատիվներին կտրամադրվեն կաթի ընդունման և մշակման տարբեր հզորությունների սարքավորումներ, ինչպես նաև հում կաթի ստուգման դաշտային լաբորատոր գործիքներ/սարքավորումներ:
Ծրագրի նպատակն է խթանել հում կաթի ընդունման և մշակման կոոպերատիվ ձեռնարկությունների ստեղծմանը` հագեցած ժամանակակից տեխնոլոգիայով: