PITA երիտասարդական կենտրոնը հայտարարում է տեսանյութերի մրցույթ` «Ախալքալաքի հայտնի կինը» թեմայով: Մրցութային տեսանյութերը ընդունվում են մինչև ապրիլի 3-ը ներառյալ:

Մրցույթն իրականացվում է կանանց տոների մեկամսյակի առթիվ: Տեսանյութերի ընդունումը սկսվում է մարտի 20-ից և կտևի մինչև ապրիլի 3-ը ներառյալ: Ապրիլի 7-ին մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ տեղի կունեա տեսանյութերի ցուցադրումը և գնահատումը՝ այս տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Տեսանյութերը պետք է լինեն «Ախալքալաքի հայտնի կինը» թեմայով` 2-ից մինչև 30 րոպե տևողությամբ: Ժանրը և տեսանյութի բովանդակությունը հեղինակի հայեցողությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն առանց որևէ սահմանափակումների:

Տեսանյութերը պետք է ուղարկվեն Viber ցանցի միջոցով` +995555025000 հեռախոսահամարով, ինչպես նաև մրցութային նյութերը պետք է ներկայացվեն թվային կրողների տեսքով (սկավառակ, ֆլեշ կրիչ), PITA երիտասարդական կենտրոնի գրասենյակ՝ ք.Ախալքալաք, Տերյան 25 հասցեով:

Լավագույն 3 աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ և նվերներ:

Մաղթում ենք հաջողություն: