Ռուսթավիում հորդառատ անձրևի պատճառով փողոցները, առևտրային կենտրոնները և բնակելի տները ողողվել են ջրով։
Աղետի հետևանքով կաթվածահար է եղել կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Ջրով է հեղեղվել նաև այսպես կոչված Ստամբուլի շուկան։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիից լրացուցիչ ուժերի մոբիլիզացիա է իրականացվել Ռուսթավի, որպեսզի մաքսիմալ արագ ընթանա ջրի հեռացման գործընթացը։ Մեքենաների մի մասը դեռ գտնվում է ջրում, իսկ մի մասը արդեն հեռացվել է։
Աղետի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ուժեղ անձրևը Ռուսթավիում մոտավոր մեկ ժամ առաջ է սկսվել։