Արդեն երկու շաբաթ է ինչ Ուկրաինայի մայրաքաղաքում ակտիվ քաղաքական գործողություններ են կատարվում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մասնակցությամբ:
Միխայիլ Սահակաշվիլուն, ըստ տարբեր աղբյուրների, աջակցում են Ուկրաինայի բազմամիլիոն բնակչության 3-4% -ը:
Կիևում Սահակաշվիլիի քաղաքական կերպարը ինչ-որ մեկի համար ծիծաղելի է, մեկի համար հեղափոխական, ինչ-որ մեկը պատրաստ է հետևել նրան հավատալով, որ նա դեպի լավը կփոխի Ուկրաինան:
Դեկտեմբերի 5-ից հետո Միխայիլ Սահակաշվիլիին խուզարկեցին և կալանավորեցին, և հետագայում նրա կողմնակիցները նրան դուրս հանեցին իրավապահ մարմինների մեքենայից: Ռադայի դիմացի տարածքը վերածվել է ապստամբող քաղաքի: Այնտեղ տեղակայված են վրաններ, որոնց մոտ հավաքվել են Կիևի այն բնակիչները, ովքեր աջակցում են երկրի ընդդիմությանը: Այն դեպքում եթե իրավապահ մարմինները հարձակվեն, ամենուր, որպես զենք կույտերով հավաքած են աղյուսներ:
Իրավապահ ծառայությունները կանգնած են Ռադայի երկայնքով՝ դառնալով պարիսպ գործադուլավորների և Ռադայի միջև: Ամենուր պաստառները են՝ տարբեր գրություններով ու գծանկարներով, որոնք արտահայտում են բնակչության դժգոհությունը երկրի ներկայիս քաղաքական և տնտեսական իրավիճակի նկատմամբ: Այստեղ կան նաև անվադողերի կույտեր, որոնք «Մայդանի» հայտնի արյունալի իրադարձությունից հետո ասոցացվում են քաոսի ու կրակի հետ:
Բացի այդ, վրանային ճամբարում յուրաքանչյուրը զբաղված է իր գործով: Կեսօրին հրապարակում հիմնականում Կիևի տարեց մարդիկ են: Երեկոյան հավաքվում են երիտասարդները: Բաժանվելով խմբերի, գործադուլավորները միմյանց հետ քննարկում են այն իրադարձություններն, որոնք կատարվում այդ պահին են կամ տեղի են ունեցել մի քանի օր առաջ, կամ հարցնում են թե ով որ ընդդիմության կողմից է սառչում ցրտին, թաց ձյան տակ:
Առանձնանում է թոշակային տարիքի, զոլավոր համազգեստով, կրծքի վրա շքանշանով ու Ուկրաինայի դրոշը ձեռքին տարեց տղամարդը: Տարաս Բուլբա, այսպես է նա ներկայացնում իրեն: Պապը փորձառու գործադուլի մասնակից է: Նա մասնակցել է 2013-2014 թվականների «Մայդանին»: Հարցին, թե ինչն է դրդել նրան նորից վերադառնալ փողոց ցրտին ու ձյանը, նա պատասխանեց. «Անարդարությունը, հուսահատությունը, ավելի լավ կյանքի և փոփոխությունների ակնկալիքով»: Շատերն այստեղ համոզված են, որ «Մայդանից» հետո երկիրը ղեկավարում են «օլիգարխները», ստեղծելով բարիք միայն իրենց համար:
Վրանային ճամբարի մոտակայքում գտնվում է Կիև հռչակավոր հյուրանոցը, որտեղ տեղափոխվել են խորհրդարանական հանձնաժողովները: Այստեղ է գտնվում մուտքը դեպի հարկերը, որտեղ գտնվում են հանձնաժողովները: Դրանք հսկվում են ինտենսիվ կերպով, բոլոր հարկերում զինվորներ են: Հանձնաժողովները բողոքի շարժման պատճառով տեղափոխվել են հյուրանոց:
Ըստ Ուկրաինայի ազգային խորհրդի նախագահի տեղակալ և 8-րդ գումարման հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման հարցերով ժողովրդական պատգամավոր Գրիգորի Շվերկի, գործադուլավորները կարող են ազատորեն արտահայտել իրենց տեսակետները:
«Նրանք պարզապես հանգիստ ապրում են վրաններում: իմ կարծիքով, նրանք իրենց տեսակետներն արտահայտելու խնդիրներ չունեն: Ապրում են: Ուզում են: Խնդրեմ, ելույթ են ունենում: Խնդրեմ, թող ունենան: ինչ որ մեկը լսում է նրանց: Ինչ որ մեկը քիչ է լսում: Դե այսպիսի պատմություն: Ինձ թվում է, սա հնարավոր է ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում, երբ մարդիկ համաձայն չեն ինչ որ բանում և խաղաղորեն արտահայտում են իրենց բողոքը », – ասում է Գրիգորի Շվերկը:
Ուկրաինայի ներկայիս նախագահ՝ Պորոշենկոյի դաշինքի պատգամավորը, անձամբ ծանոթ է Միխեիլ Սաակաշվիլիի և Դավիթ Սակվարելիձեի հետ: Նա կարծում է, որ Սահակաշվիլիի հետ կապված սխալը թույլ էլ տրրվել ի սկզբանե:
«Ըստ իմ գնահատականների, նահանգապետը – մեծ սանտեխնիկ է: Դա հաստատ Միխայիլ Նիկոլաևիչը չէ: Ես չգիտեմ, թե նրանցից ով է հրավիրել, ով համաձայնել, բայց ըստ ինձ, դա նրանց մեծագույն սխալն էր` համատեղ: Սահակաշվիլին գնաց աշխատանքի, որը նրա համար որակյալ չէ, իսկ մյուսը (խմբ. Պյոտր Պորոշենկոն) համաձայնեց դրան: Մարդը, ով, ըստ էության, քաղաքական գործիչ է, ոչ թե կառավարիչ, մեղմ ասած, պաշտոնում պետք է ամեն ինչ անի, բացի քաղաքականությունից: Այստեղ չափազանց շատ է անձնականը և այն թողնում է իր հետքն ամեն բանի վրա, ինչ տեղի է ունենում քաղաքականության մեջ », – ասում է Գրիգորի Շվերկը:
Ըստ Ուկրաինայի Եվրոպայի և եվրաատլանտյան ինտեգրման փոխվարչապետ Իվան Կլիմպուշ-Ցինցաձեի, Սահակաշվիլիի հետ կապված իրավիճակը բացասաբար է ազդում Ուկրաինայի վարկանիշի վրա:
«Ես կարծում եմ, որ այս իրադարձությունները քաղաքական իրավիճակ անվանելը մի քիչ չափազանցված է: Կարող ենք ասել, որ մասնավորապես, սա կոնկրետ քաղաքական գործչի վարքագիծ է, որին դեռևս ոչ մի կերպ հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել: Շատ ցանկացողներ կան, ովքեր ուզում են Ուկրաինայի իրավիճակը ցույց տալ ոչ այնքան գրավիչ կողմից, ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում: Դա, իհարկե, մեզ չի օգնում, քանի որ մարդիկ հոգնել են, թե պատերազմից և թե տնտեսական խնդիրներից: Ամբողջ այս իրավիճակն, իհարկե, չի նպաստում հասարակության հանգստությանը », – ասում է Իվան Կլիմպուշ-Ցինցաձեն:
Մինչդեռ, Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել և տեղափոխվել է ժամանակավոր կալանքի վայր: Կիևում նրան աջակցելու համար անցկացվեց բազմահազարանոց հանրահավաք: Նրա դեմ սկսվեց դատ և նա ազատ արձակվեց մինչ դատավարության պրոցեսի ավարտը:
Քրիստինե Մարաբյան