Եթե պահպանվեն կորոնավիրուսի տարածումը կանխելու բոլոր պայմաններն ու հանձնարարականները, ապա, հավանաբար, մայիսից մենք կսկսենք հանել սահմանափակումները: Այս մասին այսօր՝ Բարձրագույն օրենսդիր մարմնի լիագումար նիստից առաջ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:
Ըստ Թալակվաձեի, պետությունն ու կառավարությունն անում են հնարավոր ամեն ինչ՝ իրենց քաղաքացիների առողջությունը պաշտպանելու համար, և սա այսօր իշխանությունների համար թիվ մեկ խնդիրն է: Երկրորդ խնդիրը տնտեսության կայունացումն է, ինչպես նաև հետվիրուսային շրջանում դրա վերականգնման պլանի պատրաստումը:
Արչիլ Թալակվաձեն նաև նշել է, որ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում շատ երկրների համար օրինակելի է:
Վերջինիս խոսքով ՝ քաղաքացիները որքան շատ հետևեն կանոններին և հրահանգակներին, այնքան հասարակությունն ավելի արագ կվերադառնա այն կենսակերպին, որը գոյություն ուներ մինչ կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը: