Այլ երկրում ստացված վարորդական իրավունքը վրացականով փոխարինելու համար պարտադիր է ներկայացնել որոշ փաստաթղթեր։ Jnews-ը ներքին գործերի նախարարությունից պարզել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Վրաստանի քաղաքացին այլ երկրում ստացած վարորդական իրավունքը վրացականով փոխարինելու համար պետք է դիմումին, անձնագրի և առողջության (N100) տեղեկանքին կից ներկայացնի նաև վարորդական իրավունքը ստացած երկրի սահմանային անցակետից տեղեկանք, ըստ որի՝ դիմողը մինչև վարորդական իրավունք ստանալը, տարվա ընթացքում ամենաքիչը 185 օր ապրել է նշված երկրում։

Բացի այդ, դիմողը պետք է ներկայացնի վարորդական իրավունքը և դրա ճշգրտության մասին տեղեկանք, որը պետք է վերցնի վարորդական իրավունքը ստացած երկրից, որը պետք է թարգմանված և նոտարով հաստատված լինի Վրաստանում։

«Փաստաթղթերը պետք է ներկայացնել ծառայությունների վարչություն, այնուհետև կանցնի վերանայում, պահանջները բավարարելու դեպքում դիմողը վճարելով 16 լարի վրացականով կփոխարինի իր ունեցած վարորդական իրավունքը», – Jnews-ին հայտեցին ծառայությունների վարչությունից: