Կառավարության կողմից նախապատրաստված օրենքի նախագծի համաձայն՝ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ պիտի մտներ 2019 թվականի հուլիսի 1-ից, սակայն, այս հարցի քննարկումը տեղափոխվել էր խորհրդարանի աշնանային նստաշրջան:

Օրինագծով սահմանվում են նվազագույն և առավելագույն ապահովագրական փաթեթներ, որոնք պարտադիր կդառնան երկրում գտնվող բոլոր ավտոմեքենաների համար: Միևնույն ժամանակ, վճարումների չափը կախված կլինի ավտոմեքենաների կատեգորիաներից՝ մասնավորապես, մոտոցիկլետների ապահովագրումը կարժենա տարեկան 75-ից 110 լարի, իսկ մինչև 3500 կշիռ ունեցող և 8-ից ոչ ավելի նստատեղով թեթև ուղևորատար մեքենայի համար՝ տարեկան 100-150 լարի, 8-ից ոչ ավելի նստատեղով ավտոբուսների համար` տարեկան 160-240 լարի, բեռնատարների համար` 210-320, կցասայլակների համար` տարեկան 50-75 լարի:

Ըստ Վրաստանի ապահովագրական ասոցիացիայի ղեկավար Դեվի Խեչինաշվիլիի, խորհրդարանը դեռ չի սկսել այս հարցի քննարկումը, և հայտնի չէ, թե երբ օրենքն ուժի մեջ կմտնի:

«Մենք վերջերս աշխատանքային հանդիպում ունեցանք, որի ընթացքում ասվեց, որ օրենքն ընդունվելու է սեպտեմբերին, բայց և չհստակեցվեց, թե երբ այն ուժի մեջ կմտնի», – հայտարարել է նա:

Ապահովագրական արդյունաբերությունն առաջարկում է ներմուծել անցումային ժամանակաշրջան՝ «Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին 5 տարիներից հետո: