Փետրվարի 1-ից վերսկսվել է ագրոդիզելով ֆերմերներին աջակցելու ծրագիրը: Ծրագրի շրջանակներում, Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում 0.25-ից 100 հա գյուղատնտեսական նշանակության գրանցած հողամասեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան դիզելային վառելիքը ձեռք բերել զեղչված գներով:
Վառելիքի զեղչի կտրոնները տրամադրվում են այն հողատերերին, որոնց գյուղատնտեսական նշանակության հողամասերը (բացի արոտավայրերից) գրանցված են: Այն կարող է լինել սեփականատեր, համասեփականատեր, իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
Ծրագրին մասնակցելու համար հողատերը պետք է գրանցվի my.mepa.gov.ge կայքում և անցնի նունյականացում:
Գրանցման ընթացքում կարևոր է ճիշտ լրացնել բոլոր դաշտերը:
Համասեփականատերերի դեպքում, կտրոնները հնարավոր է ձեռք բերել Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Գյուղական տարածքների զարգացման և գյուղատնտեսության նախարարության խորհրդա-տեղեկատվական կենտրոնում:
1 հա գրանցված հողատարածքի համար գյուղացին կստանա մեկ կտրոն` 150 լիտր վառելիքի զեղչով, 10 հեկտարի դեպքում` 1 500 լիտր, իսկ եթե անձն ունի ավելի քան 100 հա տարածք, ապա՝ 15000 լիտր: Այսինքն՝ ավելի քան 100 հեկտար տարածք ունեցող սեփականատերերը կկարողանան օգտվել դիզելային զեղչից ոչ ավելի, քան 15 000 լիտր: Կտրոնի օգնությամբ ֆերմերը կարող է վառելիքը գնել 20 թեթրի զեղչով, եթե գնում է «SOCAR Georgia Petroleum»-ի մեծածախ բազաներից, և 16 թեթրի զեղչով՝ «SOCAR» բենզալցակայաններից գնելու դեպքում:
Այս ընկերությունն Ախալքալաքի մունիցիպալիտետում չունի իր սպասարկման կենտրոնները: Կտրոնից օգտվելու համար ֆերմերները կարող են գնալ Ախալցիխե:
Եթե ֆերմերի հողամասը ներկա դրությամբ գրանցված չէ հանրային ռեեստրում, ապա նա կարող է այն գրանցել, այնուհետև դիմել իր կտրոնի համար: Ծրագիրն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի ավարտը:
Ագրովառելիքով ֆերմերների աջակցության ծրագիրը մեկնարկել է անցյալ տարի՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: