Այսօր, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ։ Վրացի և տեղացի դերասանները հանդես եկան տարբեր երաժշտական կատարումներով։
Ախալքալաքի մշակույթի տան համերգասրահը լեփ-լեցուն էր հանդիսատեսով։ Համերգին ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանության ներկայացուցիչներ, պետական աշխատողներ, մանկավարժներ և այլոք։ Համերգին եկել էին նաև տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Ախալքալաքում էր Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգևորականները։
Համերգին ելույթ ունեցավ տեղի ազգագրական երգի և պարի «Ջավախք» համույթը, ինչպես նաև կատարումներով հանդես եկան Նինոծմինդայի մանկատան երեխաները։ Ելույթներով հանդես եկան նաև այնպիսի դերասաններ, ինչպիսին է Զուրա Վադաչկորիան, երգիչ Մամուկա Մեսխին, «Իվերիա» դուետը և ուրիշներ։