Ախալքալաքում հետիոտնային անցումները երկար չեն դիմանում: Այս պահի դրությամբ, դրանք տեղ-տեղ մասամբ, ինչ-որ տեղ էլ ամբողջությամբ ջնջված են, ինչը դժվարացնում է ինչպես հետիոտնի, այնպես էլ վարորդների տեղաշարժը: Բացի անցումներից, գրեթե անհնար է նկատել ճանապարհի մնացած գծանշումները:

Գծանշումներին զուգահեռ՝ քաղաքն ինքն էլ էր վերափոխվել, երթևեկը դարձել էր ավելի հասկանալի, հարմարավետ, հետիոտնը գիտեր, թե որտեղով պետք է անցնեին ճանապարհը, իսկ վարորդները` որտեղ զիջեին:

Ախալքալաքի ճանապարհներին առաջին անգամ գծանշումներ էին կատարվել 2019 թվականի հունիսին: Հետիոտնային գծանշումները հայտնվել էին Թավիսուփլեբա փողոցի և Չարենց, Դարբինյան, Ջավախիշվիլի, Ճավճավաձե ու Ռուսթավելի փողոցների խաչմերուկներում: Այդ ժամանակ հետիոտնային գծանշումների գծաներկման տենդերը շահել էր «Գոլդ 777» ՍՊԸ-ն: Դրանից հետո գծանշումը թարմացվել է մեկ անգամ: Այնուամենայնիվ, այս տարի չի նախատեսվում թարմացնել հետիոտնային անցումներն ու գծանշումները:

«Ոչ, այս տարի չենք պլանավորել: Չգիտեմ, թե ինչ կլինի մյուս տարի: Ընդհանուր առմամբ, այս հարցով զբաղվում է Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների ծառայությունը», – մեկնաբանում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

zebra

zebra2

zebra3

zebra

zebra1