Ախալքալաքի և Բավրա գյուղի միջև ընկած կիրճում գտնվող մատուռը, որը հայտնի է որպես Վանք կամ Ճգնավոր, Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կողմից ճանաչվել է անշարժ մշակութային ժառանգության հուշարձան:
Մայիսի 16-ին Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկություն է տարածել, որ «XIII դարի եկեղեցուն, որը գտնվում է Սամցխե-Ջավախքում՝ Ախալքալաքում, Թափարվանա գետի աջ ափին գտնվող կիրճում, տրվել է անշարժ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ»: Կարգավիճակը շնորհվել է գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի ապրիլի 18-ի հրամանով:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ եկեղեցին գտնվում է կիրճի մեջ և կառուցված է տարբեր չափերի տաշած քարերով: Արևելյան պատը գտնվում է ժայռի մեջ: Մուտքը հյուսիսից է:
Օբյեկտը նման է իր դարաշրջանի եկեղեցիներին: Որոշում կայացնելիս գործակալությունը ղեկավարվել է համապատասխան չափանիշներով, ներառյալ բնութագրերը՝ հնություն, ճարտարապետական ձև և մանրամասներ (խոյան, կամարակապ պատուհաններ, ռելիեֆ, կառուցվածքի բնույթ և շրջակա միջավայրի / լանդշաֆտի հետ փոխազդեցություն):
Պետք է նշել, որ Վանքն Ախալքալաքի բնակիչների սիրելի տեղն է, որտեղ նրանք հաճախ կատարում են ուխտագնացություն: