Քութայիսում և Մարտվիլիում «Միասնական ազգային շարժման» թեկնածուները չեն մասնակցելու քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլին:
«Զանգվածային կեղծարարության, շանտաժի, վարչական ռեսուրսների օգտագործման ֆոնին որոշում կայացվեց, որ մենք չենք մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին»: Եթե կրկեսի տնօրենը որոշել է ինչ-որ մեկին ծաղրածու նշանակել, ապա «Վրացական երազանքը» ստիպված կլինի միայնակ անցկացնել իր կրկեսը», – հայտարարեց Քութայիսի քաղաքապետի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
«Ազգային շարժումը» հրաժարվել է պայքարի ստանդարտային մեթոդներից, մենք անցնում ենք պայքարի նոր փուլ, որը նախատեսում է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր մեթոդները», – հայտարարել է Վաշաձեն:
Չնայած երկրորդ փուլին մասնակցելու նացիոնալների հրաժարվելուն, այնուամենայնվ երկրորդ փուլը կկայանա: Ընտրական օրենսգրքի համաձայն «Ազգային շարժումից» երկրորդ փուլ անցած թեկնածուները միևնույնն է կներկայացվեն քվեաթերթիկներում:
«Ընտրական օրենսգրքի» համաձայն, թեկնածուն իրավունք ունի իր թեկնածությունը հանել ոչ ուշ, քան քվեարկությունից 12 օր առաջ, դրա համար նա պետք է դիմի համապատասխան ընտրական հանձնաժողով, սակայն կանոնը չի տարածվում ընտրությունների երկրորդ փուլի վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի ընտրություններից հետո, երկրորդ փուլ կանցկացվի №29 (Կազբեկ), №35 (Խաշուրի), №36 (Բորժոմի), №60 (Օզուրգեթի), №65 (Մարտվիլի) և №59 (Քութայիսի) շրջաններում:
Շուշան Շիրինյան