Հասարակություն 3 Նոյեմբերի, 2022 • Գրիպի սեզոնը թեժ փուլում է. Խորհուրդ Jnews-ում

Jnews-ը սկսում է նոր շարք, որը կոչվում է «Խորհուրդ մասնագետի կողմից Jnews-ում»: Ամեն շաբաթ մենք խորհուրդ կխնդրենք տարբեր մասնագետներից Ձեզ՝ մեր ընթերցողի համար արդիական և հետաքրքիր թեմաների շուրջ: Այսօր գրիպի սեզոնի մասին զրուցել ենք համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի հետ։

Ի՞նչ է հարկավոր անել:

Համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքով, այս տարի վիրուսային հիվանդությունների սեզոնը ոչնչով չի տարբերվում նախորդ տարիներից:

«Օրացուցային տարվա 40-րդ շաբաթից սկսած և մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը մենք պաշտոնապես հայտարարում ենք գրիպի և գրիպանման հիվանդությունների սեզոն: Այս տարի սեզոնը բաց է, վարակվածների թիվը բավականին մեծ է, թեև ամենամյա տվյալներից շատ չի տարբերվում: Վիրուսները նույնն են, որոնք նախկինում էլ կային: «Ոչ մի եզակի բան չկա, բացի գրիպից, կան նաև սուր շնչառական վարակներ: Նույն վիրուսային հարուցիչներն են: Մենք պայքարում ենք այս վիրուսների դեմ այնպես, ինչպես անում ենք դա ամեն տարի: Այսինքն՝ սպեցիֆիկ պրոֆիլակտիկ միջոցներով և ոչ սպեցիֆիկ պրոֆիլակտիկ միջոցներով»,- ասում է Գայանե Ֆիդանյանը։

Իսկ որպես բժշկի խորհուրդ՝ նա խորհուրդ է տալիս.
— պահպանել անձնական հիգիենան,
— կրել դիմակ, եթե կա վարակվելու վտանգ, կամ եթե դուք ինքներդ վարակված եք,
— հիվանդության առկայության դեպքում չընդունել և չգնալ հյուր,
— հիվանդության դեպքում պահպանել անկողնային ռեժիմ՝ հիվանդության կլինիկական ընթացքը մեղմելու համար,
— գրիպի դեմ պատվաստվել սեզոնի մեկնարկից առնվազն 1 ամիս առաջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝