Հունիսի 16-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Մշակութային փառատոն»։ Փառատոնին, տեղական համույթներից բացի, մասնակցում էին նաև հրավիրված համույթներ Վրաստանի տարբեր շրջաններից։
Չնայած ցրտին՝ Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր: Բացի տեղական համույթներից, բեմում հանդես եկան համույթներ Թբիլիսիից, Քութայիսիից, Մարտկղոփիից, Գարդաբանիից, Կոդայից և այլ վայրերից։ Ընդհանուր առմամբ բեմ բարձրացան 17 համույթներ, որոնցից 7-ը հրավիրված էին, իսկ մնացածը տեղի համույթներն էին։
Հարկ է նշել, որ առաջին պարային համույթի առաջին ելույթի ժամանակ բեմի մի մասն ընկել է նվագախմբային փոսը։
Փառատոնը կազմակերպել էր «Art Group» ընկերությունը։ Բոլոր մասնակիցները նրանց կողմից նվերներ ստացան։