Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի №14 բազմահարկ շենքի բնակիչներն չեն կարող մտնել կամ դուրս գալ շենքից, բակը լրիվ լցված է անձրևաջրերով: 2017 թ.-ի բակը ասֆալտապատելու ծրագիրը հետաձգվեց, քանի որ որոշ բնակիչներ չեն համաձայնվում շենքի դիմացի պարսպապատ տարածքները քանդել: Տեղական իշխանությունում ասում են, որ այս տարի ասֆալտապատելու են շենքի բակը:

Աղմաշենեբելի №14 բնակիչները բացառիկ հնարավորություն ունեն: Նրանք ապրում են Ախալքալաքում, բայց «լճի ափին»: Բազմահարկ շենքի բնակիչներից մեկը Jnews-ին իրավիճակը լավագույնս նկարագրող լուսանկարներ և տեսանյութ է ուղարկել և խնդրել անդրադառնալ խնդրին:

3

Խնդիրն այս օրերին ավելի է սրացել անձրևոտ եղանակի պատճառով: Բնակիչներն նշում են՝ իրենք պատանդ են շենքում, քանի որ չեն կարողանում դուրս գալ:

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հաստատեցին, որ այս տարի Աղմաշենեբելի №14 շենքի բակն անպայման ասֆալտապատվելու է:

«Ակտերը արդեն գտնվում են դատարանում, հենց դատարանի որոշումը լինի, կսկսենք աշխատանքները: Մինչև հիմա ասֆալտապատումը հետաձգվում էր, քանի որ որոշ բնակիչներ չեն թողնում ցանկապատերը հեռացնել», – ասաց Ախալքալաքի ենթակառուցվածքների ծառայության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Տարածքի ասֆալտապատումը արդեն երրորդ տարին է չի իրականացվում, որովհետև բնակիչներն ու մունիցիպալիտետը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

6

Աղունիկ Այվազյան