Սպառողների շահերը պաշտպանելու և առողջ վարկային պորտֆելը խթանելու նպատակով, Վրաստանի Ազգային բանկի նախագահի հրամանով, «Վարկերի համակենտրոնացումը կոմերցիոն բանկերում և խոշոր ռիսկերում» կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ազգային բանկը:
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, 2018 թ.-ի մայիսի 7-ից կոմերցիոն բանկերն առանց հաճախորդների վճարունակության ամբողջական վերլուծության կսահմանափակվեն վարկերի տրամադրումից: Մասնավորապես, այդ վարկերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի բանկի վերահսկիչ կապիտալի 25%-ը:
«Առանց եկամտի ապացույցի մանրածախ վարկերի տրամադրման նվազեցումը կբարելավի բանկային հատվածի վարկային ստանդարտները, կբարելավի կոմերցիոն բանկերի վարկային պորտֆելների որակը և կխրախուսի վարկային սոցիալական հարաբերության պատասխանատվությունը», – բացատրում են Ազգային բանկում:
Այս սահմանափակումը չի վերաբերվում վարկերին, որոնք ապահովված են թանկարժեք քարերով և մետաղներով, կամ անշարժ գույքի գրավադրմամբ: Բացի այդ, անշարժ գույքի տրամադրված վարկերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի բանկի վերահսկիչ կապիտալի 15%-ը, առանց վարկառուի վճարունակության լիարժեք վերլուծության, իսկ վարկային երաշխիքը չպետք է գերազանցի 50%-ը:
Ինչպես հայտարարեցին Առաջին ալիքիով, Ազգային բանկում փոփոխությունը վերաբերում է միայն կոմերցիոն բանկերին, սակայն այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ու ապագայում այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ ևս կիրառվելու է այս կարգուկանոնը:
Նյութը` Грузия Online