«Քաղաքացիության մասին» օրենքում ուժի մեջ մտան փոփոխություններ, որոնց հիման վրա Վրաստանի նախկին քաղաքացիները այսօր կարող են դիմել Վրաստանի Պետական Ծառայությունների Զարգացման Գործակալությանը Վրաստանի քաղաքացիության վերականգնման խնդրանքով:
Փոփոխություններն արվել են Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ, ըստ որի Վրաստանի քաղաքացիներին թույլատրվում է երկքաղաքացիություն:
Օրենսդրական նորարարությունը նախատեսում է, որ Վրաստանի նախկին քաղաքացին, ով կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը, այլ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով, իրավունք ունի մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ը դիմելու Վրաստանի քաղաքացիության վերականգնման Գործակալությանը: Օրենքի համաձայն, քաղաքացիությունը կվերականգնվի, եթե անձը համապատասխանում է մի քանի չափանիշների, այդ թվում` տիրապետում է Վրաստանի պետական լեզվին, սահմանված չափանիշներին համապատասխան, չի գտնվում խուզարկման մեջ կամ նրա նկատմամբ չի իրականացվում էքստրադիցիոն (մի պետության կողմից մեկ այլ անձի քրեական պատասխանատվության հանձնումը) միջոցառումներ, կամ երկրից արտաքսում:
Բացի այդ, Վրաստանի քաղաքացիության շնորհելու դեպքում քաղաքացիության վերականգնման կարգով, Վրաստանի քաղաքացիությունը տրվում է նաև նրա անչափահաս երեխային: