Մայիսի 3-ին ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Հայաստանի Ազգային ժողովում հանդիպել է վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հաղորդում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Հանդիպումը կայացել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե նա ընտրվի ՀՀ վարչապետ, նա պատրաստ է երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը և էլ ավելի զարգացմանը: